21-05-2015 16:08

Միշել Պլատինին ժամանել է Հայաստան

ՈւԵՖԱ-ի նախագահ Միշել Պլատինին քիչ առաջ հատուկ չարտերային չվերթով մեկօրյա ոչ պաշտոնական այցով ժամանեց Երևան: Երևանի «Զվարթնոց» օդանավակայանում Միշել Պլատինիին դիմավորեց ՀՖՖ նախագահ Ռուբեն Հայրապետյանը: Քիչ հետո Միշել Պլատինին կայցելի Մայր Աթոռ Սուրբ Էջմիածին, այնուհետև կլինի ՀՖՖ տեխնիկական կենտրոնում՝ ֆուտբոլի ակադեմիայում, որտեղ էլ ժամը 17:00-ին տեղի կունենա բրիֆինգ լրագրողների հետ: Երեկոյան ՀՖՖ նախագահի անունից կմատուցվի ընթրիք: Այս մասին տեղեկացնում է ՀՖՖ մամլո ծառայությունը: