Բավ է պառակտվել
20-05-2015 13:33

Միշել Պլատինին ժամանում է Հայաստան

Մայիսի 21-ին ՈՒԵՖԱ-ի նախագահ Միշել Պլատինին մեկօրյա ոչ պաշտոնական այցով կժամանի Հայաստան: Երևանում Միշել Պլատինին կհանդիպի իր գործընկերոջը՝ ՀՖՖ նախագահ Ռուբեն Հայրապետյանին, կայցելի Մայր Աթոռ Սուրբ Էջմիածին, կլինի ՀՖՖ տեխնիկական կենտրոնում՝ ֆուտբոլի ակադեմիայում: Երեկոյան ՀՖՖ նախագահի անունից կմատուցվի ընթրիք: Մայիսի 21-ին, ժամը 17:00-ին ՀՖՖ տեխնիկական կենտրոնում՝ ֆուտբոլի ակադեմիայում ՈՒԵՖԱ-ի նախագահ Միշել Պլատինին կարճ բրիֆինգ կունենա լրագրողների հետ: Այս մասին հայտնում է ՀՖՖ պաշտոնական կայքը: