Բավ է պառակտվել
24-03-2015 08:28

Բակո Սահակյանը ներկա է գտնվել ՀՀ-ի սամբոյի տղամարդկանց առաջնության եզրափակիչ փուլին

Նախագահ Բակո Սահակյանը  ներկա է գտնվել Ստեփանակերտում անցկացված Հայաստանի սամբոյի տղամարդկանց առաջնության եզրափակիչ փուլին:
Երկրի ղեկավարը նշել է, որ սպորտը միշտ մեծ դերակատարություն է ունեցել մեր ժողովրդի կյանքում եւ ըստ ամենայնի նպաստել սերունդների ֆիզիկական դաստիարակության գործին:
Միջոցառմանը ներկա էին ԼՂՀ կառավարությանն առընթեր սպորտի պետական կոմիտեի նախագահ Ռազմիկ Հովսեփյանը, պաշտոնատար այլ անձինք: