Բավ է պառակտվել
29-10-2016 16:35

Հայրապետյան. Չեմ հասկանում, թե ինչ է կատարվում Մոուրինյուի գլխում

Վանաձորում ֆուտբոլի ակադեմիայի բացումից հետո ՀՖՖ նախագահ Ռուբեն Հայրապետյանը զրուցել է լրագրողների հետ:

Նրան հարցրել են Հենրիխ Մխիթարյանի՝ «Մանչեսթեր Յունայթեդում» չխաղալու մասին:

Հայրապետյանն ասել է, որ չի հասկանում, թե ինչ է կատարվում Մոուրինյուի գլխում: Ռուբեն Հայրապետյանը զրուցել է Հենրիխ Մխիթարյանի հետ, ով ասել է, որ չի հասկանում, թե ինչու չի խաղում:

Հայրապետյանը խոսել է նաև հավաքականի գլխավոր մարզիչ Արթուր Պետրոսյանի մասին` նշելով, որ ընտրությունը կանգ է առել այս մասնագետի վրա, քանի որ վերջինս ունի PRO արտոնագիր ու մարզչական հարուստ փորձ:
«Պետրոսյանին առաջարկեցի 4 տարվա պայմանագիր, սակայն նա նախընտրեց կնքել 2 տարվա համաձայնագիր և ասաց, որ այն կվերանայենք աշխարհի 2018 թ. առաջնության ընտրական փուլից հետո»,- նշել է Հայրապետյանը:

ՀՖՖ նախագահն անդրադարձել է նաև Հայաստանի հավաքական չհրավիրվող ֆուտբոլիստներ Յուրա Մովսիսյանին և Ռոբերտ Արզումանյանին:

«Այն ֆուտբոլիստները, որոնք կխախտեն հավաքականի կարգը, կվնասեն թիմին, այլևս չեն հրավիրվի: Նրանք չեն հրավիրվի իմ անձնական ցանկությամբ: Բացի նրանցից, հավաքականի մարզիչը կհրավիրի բոլոր նրանց, ում տվյալ պահին կհամարի օգտակար: Հայաստանի հավաքական չեն հրավիրվի Յուրա Մովսիսյանը և Ռոբերտ Արզումանյանը: Ինչքան էլ մարզիչը ցանկանա հրավիրել, ես թույլ չեմ տա»,-ասել է Հայրապետյանը: