Բավ է պառակտվել
11-07-2017 18:42

Արցախի նախագահը շքանշանով է պարգևատրել բռնցքամարտիկ Վիկ Դարչինյանին

 

Այսօր, հուլիսի 11-ին Արցախի Հանրապետության նախագահ Բակո Սահակյանն ընդունել է աշխարհահռչակ բռնցքամարտիկ Վիկ Դարչինյանին:
Ինչպես հայտնում են Արցախի Հանրապետության նախագահի մամուլի ծառայությունից, Սահակյանը միջազգային մրցասպարեզներում ունեցած նշանակալի հաջողությունների համար Վիկ Դարչինյանին պարգևատրել է «Մեսրոպ Մաշտոց» շքանշանով:
Հանդիպմանը քննարկվել են Արցախում սպորտի զարգացմանը վերաբերող մի շարք հարցեր:
Սահակյանը բարձր է գնահատել հայկական սպորտի զարգացման հարցում Վիկ Դարչինյանի ներդրումը և համահայկական տարատեսակ ծրագրերին նրա ակտիվ մասնակցությունը:
Ծնունդով Վանաձորից Վիկ Դարչինյանը IBF, WBA, WBC և IBO վարկածներով աշխարհի բազմակի չեմպիոն է և աշխարհի բացարձակ չեմպիոն գերթեթև քաշային կարգում՝ IBF, WBA և WBC վարկածներով: