11-08-2016 10:49

Նախագահը հպարտանում է Ռիոյում հայկական ծագում ունեցող ռուսաստանցի մարզիկների արդյունքներով

 Մենք շատ հպարտանում ենք, որ հայկական ծագում ունեցող ռուսաստանցի մարզիկները հասել են շատ լավ արդյունքների, նշել է Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանը Մոսկվայում իր ռուս գործընկեր Վլադիմիր Պուտինի հետ համատեղ մամուլի ասուլիսի ժամանակ:

«խաղաղության եւ համերաշխության թեմաները հատկապես արդիական են օլիմպիական խաղերի օրերին: Մենք եւս մեկ անգամ հաջողություններ կմաղթենք Ռուսաստանի եւ Հայաստանի հավաքականներին եւ ցանկանում ենք միասին ուրախանալ մեր եւ ձեր մարզիկների նվաճած հաջողություններով: Մենք շատ հպարտանում ենք, որ հայկական ծագում ունեցող ռուսաստանցի մարզիկները հասել են շատ լավ արդյունքների: Մի քանի ամիս առաջ Երեւանում բացվել է համաշխարհային գեղասահքի լեգենդ Իրինա Ռոդնինայի անվան դպրոց: Ես համոզված եմ, որ համատեղ սպորտային հաղթանակները եւ նվաճումները լիովին արտացոլում են մեր ժողովուրդների փոխադարձ զգացմունքները: Ինչպես ասվում է՝ առողջ մարմնում՝ առողջ հոգի», - նշել է Սարգսյանը: