Բավ է պառակտվել
20-10-2015 10:47

ՖԻՖԱ-ն հրապարակել է Ոսկե գնդակի 23 հավակնորդների անուները

ՖԻՖԱ-ի պաշտոնական կայքը հրապարակել է Ոսկե գնդակի 23 հավակնորդների անուները: Կարևորագույն մրցանակին հավակնում են հետևյալ ֆուտբոլիստները՝ Սերխիո Ագուերո, Յայա Տուրե (երկուսն էլ «Մանչեսթեր Սիթի»), Կևին դե Բրույնե («Մանչեսթեր Սիթի»/«Վոլֆսբուրգ»), Գարեթ Բեյլ, Քարիմ Բենզեմա, Կրիշտիանու Ռոնալդու, Տոնի Կրոս, Խամես Ռոդրիգես (բոլորը «Ռեալ»), Էդեն Ազար («Չելսի»), Զլատան Իբրահիմովիչ (ՊՍԺ), Անդրես Ինյեստա, Նեյմար, Խավիեր Մասկերանո, Լիոնել Մեսսի, Իվան Ռակիտիչ, Լուիս Սուարես (բոլորը «Բարսելոնա»), Ռոբերտ Լևանդովսկի, Թոմաս Մյուլեր, Մանուել Նոյեր, Արյեն Ռոբեն (բոլորը «Բավարիա»), Արթուրո Վիդալ («Բավարիա»/«Յուվենտուս»), Պոլ Պոգբա («Յուվենտուս»), Ալեքսիս Սանչես («Արսենալ»): Ոսկե գնդակի դափնեկրի անունը հայտնի կդառնա 2016 թվականի հունվարի 11-ին: Մինչ այդ՝ նոյեմբերի 30-ին բոլոր հավաքականների գլխավոր մարզիչներն ու ավագները, ինչպես նաև ԶԼՄ-ների ներկայացուցիչները կուղարկեն իրենց տարբերակները: