Բավ է պառակտվել
28-09-2017 14:55

Արոնյանն աշխարհի կարկառուն շախմատիստներից է. FIDE-ի նախագահ

Աշխարհի գավաթը նվաճած հայ շախմատիստ Լևոն Արոնյանը կկարողանա իրեն դրսևորել հավակնորդների մրցաշարում: Նման վստահություն է հայտնել Շախմատի միջազգային ֆեդերացիայի (FIDE) նախագահ Կիրսան Իլյումժինովը:
Չորեքշաբթի օրը հայ գրոսմայստեր Լևոն Արոնյանը դարձավ շախմատի Աշխարհի գավաթակիր, և նվաճեց 2018թ. մարտի 10-ից 28-ը Բեռլինում կայանալիք շախմատի աշխարհի չեմպիոնի կոչման հավակնորդների մրցաշարի ուղեգիր:
« Արոնյանի հաղթանակի կապակցությամբ շնորհավորում եմ Հայաստանի նախագահի (Սերժ Սարգսյանին): Նա աշխարհի կարկառուն շախմատիստներից է, ինչն էլ ապացուցեց Աշխարհի գավաթին,- ասել է Իլյումժինովը և ավելացրել,- Հայաստանը երկար սպասեց շախմատում մեծ հաղթանակների, երկար սպասեց նոր Տիգրան Պետրոսյանի հայտնվելուն»:
«Վստահ եմ, հավակնորդների մրցաշարում Արոնյանը կկարողանա դրսևորել իրեն»,- ասել է FIDE-ի նախագահը:
Նշենք, որ Արոնյանը դարձել է Աշխարհի գավաթի կրկնակի չեմպիոն: Ավելի վաղ հայ գրոսմայստերը աշխարհի գավաթակիր էր դարձել 2005թ.: Նա նաև Հայաստանի հավաքականի կազմում շախմատային օլիմպիադաների եռակի չեմպիոն է (2006, 2008, 2012թթ.): Ինչպես նաև 2010թ. Աշխարհի չեմպիոն՝ բլիցով:
Այս պահին Արոնյանը 2803 միավորներով զբաղեցնում է շախմատի միջազգային ֆեդերացիայի ռեյտինգի չորրորդ հորիզոնականը: