Բավ է պառակտվել
03-08-2015 15:06

Ընդունելություն և պարգևատրման արարողություն՝ նախագահականում

Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր ընդունել է Համահայկական ամառային վեցերորդ խաղերի կազմակերպիչներին, հովանավորներին և պատվավոր հյուրերին: Նախագահի նստավայրում ի պատիվ հյուրերի կայացած ընդունելությունից առաջ, տեղի է ունեցել պարգևատրման արարողություն.

Համահայկական վեցերորդ խաղերի կազմակերպման գործում ներդրած նշանակալի ավանդի համար Հանրապետության Նախագահի հրամանագրերով մի խումբ անձինք պարգևատրվել են Երախտագիտության մեդալով: Նախագահի կարգադրությամբ մի խումբ անձինք էլ պարգևատրվել են Հայաստանի Հանրապետության Նախագահի շնորհակալագրով՝ համահայկական վեցերորդ խաղերի նախապատրաստման և անցկացման աշխատանքներում ունեցած գործուն մասնակցության համար: