Բավ է պառակտվել
22-08-2016 18:31

ՌԴ վարչապետը շնորհավորել է Միշա Ալոյանին օլիմպիական արծաթի կապակցությամբ

Ռուսաստանի վարչապետ Դմիտրի Մեդվեդևը շնորհավորել է Միշա Ալոյանին Ռիո դե Ժանեյրոյում օլիմպիական խաղերի արծաթե մեդալի կապակցությամբ, ընդգծելով մարզիկի գերազանց տեխնիկան և հմտությունը:

Կիրակի օրը Ալոյանը, ով հանդես է գալիս Ռուսաստանի կողմից, Ռիոյի օլիմպիական խաղերին արժանացել է արծաթե մեդալի, եզրափակչում մինչև 52 կգ քաշային կատեգորիայում պարտվելով Ուզբեկստանի ներկայացուցիչ Շախոբիդդին Զորիևին:

«Հարգելի Միշա Սուրենովիչ: Ընդունեք իմ շնորհավորանքները XXXI Օլիմպիական Խաղերում հաջող ելույթի կապակցությամբ: Տիտղոսակիր մարզիկ, Դուք արժանապատվորեն ներկայացրեցիք մեր երկիրը Ռիո դե Ժանեյրոյում: Լարված մենամարտերում հաղթեցիք մրցակիցներին, ցույց տալով, գերազանց տեխնիկա, բարձր հմտություն և բարելավելով ձեր արդյունքը: Արծաթե մեդալը պարգև է հսկայական աշխատանքի և հաղթանակի նկատմամբ կամքի համար», - ասված է Մեդվեդի շնորհավորական ուղերձում, որը տեղակայված է ՌԴ կառավարության կայքում:

Ալոյանը Ռուսաստանի եռակի չեմպիոն է (2009-2011), Եվրոպայի չեմպիոն (2010 թ.), Աշխարհի գավաթի հաղթող (2008), աշխարհի չեմպիոն (2011 թ., 2013), Օլիմպիական խաղերի մրցանակակիր (2012 թ.):