20-08-2016 18:12

Լևան Բերիանիձեն դուրս եկավ Ռիոյի Օլիմպիադայի կիսաեզրափակիչ

Հայաստանը ներկայացնող ազատ ոճի ըմբիշ Լևան Բերիանիձեն, 3։1 հաշվով հաղթելով հունգարացի Դանիել Լիգետիին, դուրս եկավ Ռիոյի Օլիմպիադայի կիսաեզրափակիչ։

125 կգ քաշային կարգում հանդես եկող Բերիանիձեն եզրափակիչ դուրս գալու համար ուժերը կչափի թուրք ըմբիշ Տախա Ակգյուլեմի հետ։

Նախօրեին Հայաստանը ներկայացնող ազատ ոճի ըմբիշ Գառնիկ Մնացականյանը հանդես եկավ անհաջող, իսկ օգոստոսի 21–ին կպայքարեն տիտղոսակիր Գեորգի Կետոևը (97կգ), ով աշխարհի 2006 թ.–ի գավաթակիր է, աշխարհի 2007 թ.–ի չեմպիոն, Եվրոպայի առաջնության կրկնակի չեմպիոն (2007–2008 թթ.) և Դավիթ Սաֆարյանը (65 կգ), ով աշխարհի 2013 թ.–ի չեմպիոն է, Կազանի ունիվերսիադայի արծաթե մեդալակիր։