Բավ է պառակտվել
12-08-2016 12:05

Հայաստանի Օլիմպիական հավաքականի ըմբիշները մեկնեցին Ռիո դե Ժանեյրո

Հայաստանի ազգային օլիմպիական հավաքականի վերջին խումբն ուղևորվեց օլիմպիական մայրաքաղաք Ռիո դե Ժանեյրո:

31-րդ ամառային Օլիմպիական խաղերին մասնակցող հայ ըմբիշներ Արսեն Ջուլֆալակյանը, Արթուր Ալեքսանյանը, Մաքսիմ Մանուկյանը, Միհրան Հարությունյանը ուղևորվել են Երևան-Դոհա-Ռիո դե Ժանեյրո չվերթով:

Ըմբիշների թիմի գլխավոր մարզիչն է Լևոն Ջուլֆալակյանը, մյուս մարզիչները` Էդուարդ Սահակյանը, նաև՝ Սամվել Գևորգյանը։

Ըմբիշներին ճանապարհելու էին եկել նրանց հարազատները և բարեկամները: