Բավ է պառակտվել
27-09-2014 14:41

Պոլ Սմիթը պատրաստվում է ՛՛տապալել՛՛ Արթուր Աբրահամին

Այսօր՝ սեպտեմբերի 27-ի կեսգիշերին կայանալու է WBO վարկածով 2-րդ կիսամիջին քաշային կարգի չեմպիոնական մենամարտը, որում Արթուր Աբրահամը մրցելու է Պոլ Սմիթի հետ: Բրիտանացի բռնցքամարտիկն անդրադառնալով մենամարտին, ասել է, որ մարտական է տրամադրված ու պատրաստվում է հաղթել:
-Արթուրը շարունակում է մնալ արտակարգ մարտիկ: Նա շարունակում է հանդես գալ բարձր մակարդակով: Աբրահամը երեք կամ չորս անգամ դարձել է աշխարհի չեմպիոն: Նման հաջողության կարող եք հասնել միայն որակյալ մարզիկ լինելու դեպքում:
Նրա կարիերան ավարտին է մոտենում եւ չգիտեմ, թե արդյոք նա դեռ հաղթանակների ծառավ ունի: Շատ լավ եմ նախապատրաստվել այս մենամարտին մարզչիս՝ Ջո Գալագերի գլխավորությամբ: Կատարյալ ծրագիր ունենք: Այժմ ամեն ինչ իմ ձեռքերում է:
Սա իմ առաջին եւ վերջին հնարավորությունն է դառնալ աշխարհի չեմպիոն: Չեմ պատրաստվում բաց թողնել այն,- Սմիթի խոսքերը մեջբերում է BBC-ն: