Բավ է պառակտվել
21-04-2015 09:55

Զոհվել է հայտնի ռուսաստանցի հոկկեյի մարզիչ Սերգեյ Միխալյովը

Ռուսաստանի վաստակավոր մարզիչ, «Սալավաթ Յուլաև» հոկկեյի կառավարման անդամ Սերգեյ Միխալյովը զոհվել է ՃՏՊ-ի հետևանքով իր հայտնի գործընկեր Վալերի Բելոուսովի հուղարկավորման արարողությունից Չելյաբինսկից վերադառնալիս: Վթարը տեղի է ունեցել Չելյաբինսկի շրջանի Աշա քաղաքի մոտակայքում: Միխալյովը 67 տարեկան էր: Նա մարզում էր «Սալավաթ Յուլաև» ակումբի սաներին 1987-1990 և 2005-2009 թթ.-ին: 2008 թվականին նրա շնորհիվ թիմը դարձավ Ռուսաստանի առաջնության հաղթող: Սակայն 2008/09 թթ.-ին թիմը պարտվեց Օմսկի «Ավանգարդ»-ին Գագարինի գավաթի եզրափակչի 1/8-ում, որից հետո Միխալյովին թոշակի ուղարկեցին: 2011 թվականի ամռանը Միխալյոբը կրկին գլխավորեց «Սալավաթ Յուլաև» ակումբը Վյաչեսլավ Բիկովի թոշակի անցնելուց հետո, ում շնորհիվ Ուֆայի թիմը շահեց 2010/11 թթ.-ի Գագարինի գավաթը: