23-05-2015 11:12

Արթուր Աբրահամի և Ռոբերտ Շտիգլիցի մենամարտը նախանշված է հուլիսի 18-ին

Արթուր Աբրահամի և Ռոբերտ Շտիգլիցի միջև թվով արդեն 4-րդ հանդիպումը կայանալու է գերմանական Հալլե քաղաքում: Մենամարտը նախանշված է հուլիսի 18-ին: Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է հայազգի բռնցքամարտիկի մամուլի քարտուղար Սիրան Գրիգորյանը, տեղեկացնելով, որ բռնցքամարտիկները պայքարելու են WBO չեմպիոնական գոտու համար, որը պատկանում է Արթուր Աբրահամին:
«Երկարատև և ծանր աշխատանք` մարզումներ, որոնք նախորդում են մեծ հաղթանակներին... Հայ պրոֆեսիոնալ բռնցքամարտիկ, WBO վարկածով գերմիջին քաշային կարգում աշխարհի չեմպիոն Արթուր Աբրահամը պատրաստվում է գալիք մենամարտին»,-գրել է Ս. Գրիգորյանը: