14-09-2016 17:06

ՈՒԵՖԱ-ի նախագահ է ընտրվել Հայաստանի թեկնածուն

Սլովենցի Ալեքսանդր Չեֆերինը ընտրվել է Եվրոպայի ֆուտբոլային միության նոր նախագահ: Այդ մասին հայտնում է ՈՒԵՖԱ-ի պաշտոնական կայքը:

Այսօր կայացած ընտրության ժամանակ Ալեքսանդր Չեֆերինը 42 ձայն է վաստակել ընդհանուր 55-ից: Նա բավական առաջ է անցել իր միակ մրցակցից՝ հոլանդացի Միխայել վան Պրաագից:

Հիշեցնենք, որ ՈՒԵՖԱ-ի նախկին նախագահ, հայտնի ֆրանսիացի ֆուտբոլիստ Միշել Պլատինին, անցած տարի զրկվել էր իր պաշտոնից՝ ՖԻՖԱ-ի կոռուպցիոն սկանդալում հայտնվելու համար: Նա այսօր պաշտոնապես հրաժարական է տվել:

Հավելենք, որ Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիան պաշտպանել է հենց Ալեքսանդր Չեֆերինի թեկնածությունը: