Բավ է պառակտվել
15-04-2016 10:48

Մարզչի նվիրած գիրքը փոխել է Հենրիխ Մխիթարյանին

Հայաստանի ազգային հավաքականի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը առաջինն էր, ում հետ հանդիպեց Դորտմունդի «Բորուսիայի» մարզիչ Թոմաս Տուխելը նշանակումից հետո, այդ օրվանից նրանք մտերմացել են

Դորտմունդի «Բորուսիայի» և Հայաստանի հավաքականի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը, ոգեշնչվելով թենիսի մասին գրքով, իր կարերայի լավագույն խաղաշրջանն է անցկացրել.

Մարզչի ու խաղացողի միջև միանգամից համակրանք առաջացավ։ Պարզվեց, որ նրանք ֆուտբոլին (ինչպես նաև կյանքին) նույն կերպ են նայում։ Մի քանի ամիս անց Տուխելն ու Մխիթարյանը կրկին հանդիպեցին 15/16 խաղաշրջանից առաջ նախապատրաստական հավաքի շրջանակներում։ Տուխելը բերել էր «Թենիս` ներքին խաղ» գիրքն ու այն նվիրեց Հենրիխին։ Մխիթարյանն այն կարդաց մեկ շնչով:

Մխիթարյանը չի թաքցնում, որ նախկինում հաճախ էր իրեն տանջում տարատեսակ մտքերով, շատ էր մտածում իր խաղի մասին, կարող էր երկար իրեն քննադատել նույնիսկ աննշան սխալների համար։
«Սակայն հիմա ամեն ինչ փոխվել է. ես պարզապես կարող եմ ծիծաղել գնդակը դարպաս ուղարկելու բաց թողած հնարավորության վրա։ Ես հստակ գիտեմ, որ էլի նման հնարավորություն կլինի։ Եվ ես դրանք անպայման կիրագործեմ։ Այս գիրքն ինձ շատ բան սովորեցրեց, և ես ցանկանում եմ շնորհակալություն հայտնել Թոմաս Տուխելին այս նվերի համար», — պարբերականը մեջբերում է Մխիթարյանի խոսքերը։
Այժմ ֆուտբոլիստը գերազանց խաղ է ցուցադրում «Բորուսիայի» կազմում, նա Եվրոպայում ամենաշատ գոլային փոխանցումներն է կատարել։ Whoscored վարկանիշի համաձայն` Հայաստանի հավաքականի և Դորտմունդի «Բորուսիայի» կիսապաշտպանը 5-րդ տեղն է զբաղեցնում Եվրոպայի ֆուտբոլիստների շարքում։
27-ամյա Հենրիխ Մխիթարյանի տրանսֆերային արժեքը ներկա պահին հասել է ռեկորդային թվի` 28 մլն եվրո։