Բավ է պառակտվել
30-05-2017 16:50

Երևանում Արթուր Ալեքսանյանին նվիրված նամականիշ է թողարկվել

 

Երևանում մարվել և շրջանառության մեջ է դրվել հունահռոմեական ոճի ըմբիշ Արթուր Ալեքսանյանին նվիրված նամականիշ:
Նամականիշի մարման արարողությանը մասնակցել են «Ռիո-2016» օլիմպիական խաղերի չեմպիոն Արթուր Ալեքսանյանը, ՀՀ Սպորտի և երիտասարդության հարցերի նախարար Հրաչյա Ռոստոմյանը, Տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարար Վահան Մարտիրոսյանը, « Հայփոստ Տրանս Մենեջմենթ» ՓԲԸ-ի գլխավոր տնօրեն Խուան Պաբլո Գեչիջյանը և Հայաստանի ֆիլատելիստների միության նախագահ Հովիկ Մուսայելյանը:
Օլիմպիական օղակի տեսքով արված նամականիշի վրա պատկերված է «Ռիո-2016» օլիմպիական խաղերի չեմպիոն, Հայաստանի 2016թ. լավագույն ըմբիշ Արթուր Ալեքսանյանը:
Գեղաթերթիկի վրա պատկերված են 31-րդ օլիմպիական խաղերում՝ Ռիո-2016-ում Արթուր Ալեքսանյանի գոտեմարտերից հատվածներ, իսկ նրա նվաճած ոսկե մեդալը դրված է օլիմպիական օղակների մեջ:
Նամականիշի նոմինալ արժեքը 480 դր. է: Դրա չափը շրջագծում կազմում է 38 մմ.: Դիզայները Վահագն Մկրտչյանն է:
Նամականիշը թողարկվելու է սահմանափակ խմբաքանակով՝ 20 հազ. օրինակ: