Բավ է պառակտվել
25-05-2015 12:03

Մոնակոյի Գրան Պրիի մրցանականիրները և հյուրերը (լուսանկարներ)

Նախօրեին Մոնտե Կարլոյի քաղաքային ճանապարհին ավարտվեց Մոնակոյի Գրան Պրիի ավտոմրցումների աշխարհի առաջնության վեցերորդ փուլը: Առաջինը հատման գիծն անցավ Նիկո Ռոսբերգը Mercedes թիմից, իսկ երկրորդ հորիզոնականը զբաղեցրեց Ferrari թիմի ներկայացուցիչ Սեբաստիան Ֆետտելը: Հաղթողների եռյակը եզրափակեց Mercedes-ի ևսմեկ անդամ Լյուիս Հեմիլթոնը:

Ռոսբերգի համար դա ընթացիկ շրջանում տարած երկրորդ, իսկ Մոնակոում երրորդ հաղթանակն է: Նրա գործընկերը՝ աշխարհի գործող չեմպիոն բրիտանացի Լյուիս Հեմիլթոնը, մրցումների առաջատարն էր, սակայն 6 վայրկյան հապաղելու հետևանքով արդյունքում զբաղեցրեց երրորդ հորիզոնականը:

«Դա բարդ մրցարշավ էր: Թիմը հիանալի է աշխատում ողջ շրջանի ընթացքում: Մենք միասին հաղթում ենք և պարտվում: Ես համոզված եմ, որ մրցարշավի ավարտից հետո մենք կնստենք կլոր սեղանի շուրջ, հանգիստ պայմաններում ամեն ինչ կքննարկենք և դրա շնորհիվ կբարելավենք մեր արդյունքները», — ասաց Հեմիլթոնը:

Red Bull-ի օգտին հանդես եկող ռուսաստանցի Դանիիլ Կվյատը իր լավագույն արդյունքը ցույց տվեց ինչպես շրջանի, այնպես էլ իր ողջ կարիերայի ընթացքում՝ գրավելով չորրորդ հորիզոնականը: Թագավորական մրցարշավին լարված հետևել է ողջ աշխարհը, իսկ մոտակայքում գտնվող մարդիկ անձամբ այցելել են «Ֆորմուլա-1»-ի շրջանի կարևորագույն միջոցառումը: