Բավ է պառակտվել
22-06-2014 18:16

Պլյուշչենկոն առաջին անգամ վիրահատությունից հետո բարդագույն ցատկ է կատարել

Ռուսաստանյան գեղասահորդ, կրկնակի Օլիմպիական չեմպիոն Եվգենի Պլյուշչենկոն առաջին անգամ ողնաշարի վրա կատարված վիրահատությունից հետո կատարել է գեղասահքի բարդագույն ցատկերից մեկը՝ աքսել երեք ու կես պտույտից: Ցատկը կատարվել է ճապոնական Բեփփու քաղաքում կազմակերպված շոուի շրջանակներում: Այդ մասին Instagram-ի իր էջում գրել է Պլյուշչենկոյի կինը՝ Յանա Ռուդկովսկայան, հաղորդում է Lenta.ru-ն:

"Ժենկա, դու ,իհարկե, հզոր ես: Հարգում եմ քեզ և քո կամքի ուժը", - հավելել է Ռուդկովսկայան:

Երեք ու կես պտույտով աքսելը "ուլտրա սի" դասի ցատկ է և համարվում է գեղասահքի բարդագույն էլեմենտներից մեկը: Իր բարդությամբ այն զիջում է միայն չորս պտույտից բաղկացած ցատկերին, որոնք կատարում են աշխարհում եզակի գեղասահորդներ: Ինչպես նշում է պարբերականը, ընթացիկ տարվա մարտին գեղասահորդը բարդ վիրահատության է ենթարկվել: Պլյուշչենկոն հայտարարել է, որ կլքի մեծ սպորտը, սակայն չի բացառել, որ կմասնակցի 2018 թվականինՊխենչանում կայանաալիք Օլիմպիադային: