Բավ է պառակտվել
16-05-2016 09:35

Հայ հրաձիգները ռեկորդներ են սահմանել

Հայաստանի հրաձգության առաջնության երեք մասնակիցները օդամղիչ հրացանով ռեկորդներ են սահմանել: Երևանի հրաձգության մանկապատանեկան մարզադպրոցում կայացած գնդակային հրաձգության Հայաստանի մեծահասակների առաջնության ժամանակ Հրաչ Բաբայանը և Մարիամ Միքայելյանը օդամղիչ հրացանով սահմանել են հանրապետության նոր ռեկորդ, իսկ Հայկ Բաբայանը` եզրափակչի ռեկորդ: Oդամղիչ հրացան` տղաներ, 60 կրակոց ձևում առաջին տեղում 620,9 արդյունքով Հայկ Բաբայանն էր: Այստեղ եռյակում ընդգրկվեցին նաև Հայկազ Քանքանյանը և Վրեժ Թորոսյանը: Նույն մրցաձևի աղջիկների պայքարում լավագույն արդյունքներ գրանցեցին Մարիամ Միքայելյանը, Ալլա Պողոսյանը և Անուշ Նալբանդյանը: Օդամղիչ ատրճանակ` 60 կրակոց տղաների մրցապայքարում 198,8 արդյունքով առաջին տեղում Սևակ Արշակյանն էր, երկրորդ տեղում` Զավեն Իգիթյանը 153,1 արդյունքով, իսկ եռյակի վերջում Բենիկ Խլղաթյանն էր` 173,5 արդյունքով: Աղջիկների վարժությունում Էլմիրա Կարապետյանը 195,9 արդյունքով առաջին հորիզոնականում էր: Երկրորդ և երրորդ տեղերը, համապատասխամաբար, զբաղեցրեցին Գոհար Դանիելյանը և Աստղիկ Ղուկասյանը: Օդամղիչ հրացան` վազող թիրախ, նորմալ վազք վարժությունում Հովհաննես Խաչատրյանն առաջին տեղում էր, նրան հաջորդում էին Հովհաննես Մարգարյանը և Ռազմիկ Մինասյանը: Աղջիկների պայքարում լավագույն եռյակում էին Գոհար Հարությունյանը, Մարգարիտա Մոսյանը և Լիլիթ Մկրտչյանը: Օդամղիչ հրացան` վազող թիրախ, խառը վազքում լավագույն միավորներ հավաքեց Հովհաննես Խաչատրյանը: Երկրորդ տեղում Ռազմիկ Մինասյանն էր, իսկ երրորդը` Շանթ Սարգսյանը: Աղջիկների վարժությունում մրցանակային տեղերում էին Գոհար Հարությունյանը, Լիլիթ Մկրտչյանը և Լաուրա Ավետիսյանը: