Բավ է պառակտվել
16-06-2014 10:39

Ֆուտբոլի արքա Պելեին նվիրված թանգարան է բացվել Բրազիլիայում

Ինչպես ներկայացնում է ИТАР-ТАСС-ը` Բրազիլիայի Սան Պաուլո նահանգի Սանտուս քաղաքում տեղի է ունեցել լեգենդար ֆուտբոլիստ Պելեին նվիրված թանգարանի հանդիսավոր բացումը:
Ֆուտբոլի արքա` հենց այս անունով է պատմության մեջ հավերժացել մոլորակի բոլոր ժամանակների լավագույն ֆուտբոլիստներից մեկը` Էդսոն Արանտիս դու Նասիմենտուն, ով Բրազիլիայի ազգային հավաքականի կազմում դարձել է աշխարհի չեմպիոնի եռակի տիտղոսակիր: Հավաքականի կազմում Պելեն դարձել է 77 գոլի հեղինակ: Իր ֆուտբոլային կարիերայի մեծ մասը` 1956-1974 թվականներին, Պելեն խաղացել է «Սանթոս» բրազիլական թիմում:
Թանգարանի բացմանը ֆուտբոլի արքան ժամանել է քաղաքային տրամվայով` մշակույթի գործիչների, սպորտի և քաղաքականության ներկայացուցիչների ուղեկցությամբ: Պելեին և նրա տաղանդի բոլոր երկրպագուներին ուղերձ է հղել Բրազիլիայի նախագահ Դիլմա Ռուսեֆը` ընդգծելով. «Մեր մեծն խաղացողը արժանի է հավերժացվելու պատմության մեջ, որպեսզի նրա մասին իմանան բոլոր սերունդները»: