Բավ է պառակտվել
08-05-2015 10:24

Պելեյին վիրահատել են Սան Պաուլոյում

Լեգենդար բրազիլացի ֆուտբոլիստ Պելեն հոսպիտալացվել է Սան Պաուլոյում։ 74-ամյա Պելեն վերջին 6 ամսվա ընթացքում 2-րդ անգամ է բուժման կուրս անցնում Ալբերտ Էյնշտեյնի անվան հիվանդանոցում։ Նշվում է, որ նա մայիսի 6-ին վիրահատվել է։ Մարզիկը դեռ հիվանդանոցում է, և նրա դուրս գրվելու օրը հայտնի չէ: Հիշեցնենք, որ 2014թ. նոյեմբերին Պելեն հոսպիտալացվել էր միզապարկի հետ կապված խնդիրների պատճառով։