Բավ է պառակտվել
05-04-2014 20:28

Փաստաբանները մրցել են ոստիկանների հետ

Այսօր, Հայաստանի շախմատի ակադեմիայում կազմակերպվել էր ընկերական մրցաշար ՀՀ փաստաբանների պալատի և ՀՀ ոստիկանության միջև: Այս մասին հայտնում են ՀՀ փաստաբանների պալատի լրատվական բաժնից: Խաղի կազմակերպիչներն ողջունել են մասնակիցներին և ընդգծել, որ այս ընկերական մրցաշարը իր տեսակով առաջին անգամ է կազմակերպվում Հայաստանում:
Խաղը վարում էր միջազգային կարգի մրցավար Արմեն Նիկողոսյանը: Մրցակիցները մրցել են շերենինգենյան ոճով:
Յուրաքանչյուր կողմից ներկայացվել են վեցական ներկայացուցիչներ: Անզիջում մրցապայքարում ՀՀ ոստիկանության թիմը 19,5 -16,5 հաշվով հաղթել է ՀՀ փաստաբանների թիմին: Անհատական մրցապայքարում լավագույն խաղացողներ են ճանաչվել փաստաբանների թիմից Արմեն Վարդանյանը, իսկ ոստիկաններից՝ Դերենիկ Ուզունյանը:
ՀՀ փաստաբանների պալատը նույնպես շնորհավորում է ոստիկան գործընկերներին հաղթանակի կապակցությամբ: