Բավ է պառակտվել
26-06-2014 19:08

ԱԱ-2014 անվտանգության ապահովման Wifi-կենտրոնի գաղտնաբառը հասանելի է դարձել ԶԼՄ-ներին

Հերթական զվարճալի միջադեպ: Ինչպես գիտենք, Բրազիլիայում հիմա տեղի է ունենում ֆուտբոլի աշխարհի առաջնությունը, որի անվտանգությունն ապահովում են տարբեր ծառայություններ, մասնավորապես, տեսախցիկների տվյալների հավաքագրմամբ և վերամշակմամբ զբաղվող մոնիթորինգի կենտրոնը:


Ամեն ինչ շատ լավ կլիներ, եթե կենտրոնի ղեկավար Լուիս Կրավո Դորեան տեղի լրագրողների հետ զրուցելիս, միամիտ տեսախցիկների առաջ չբացեր իր Wi-Fi ցանցի գատնաբառը:

Ինչպես տեսնում ենք պատկերում, b5a2112014 գաղտնաբառն երևում է մեծ էկրանին և տեսանելի է բոլորին, քանի որ էկրանները բավականին բարձր են տեղադրված: Ավելին, այն բավականին կրիպտոկայուն է (համեմատեք b5a2112014 7 Brasil2014):
Նշենք, որ սա առաջին դեպքը չէ, երբ գաղտնաբառերը միամիտ հայտնվում են ցուցատախտակներին և հասանելի դառնում զլմ-ներին: Նույնը տեղի ունեցավ 2 տարի առաջ, երբ լրագրողները նկարահանում էին արքայազն Վիլյամին, որն այդ ժամանակ ծառայում էր բանակում, և նկարել էին իր ետևում գտնվող պատին փակցրած գաղտնաբառ: