Բավ է պառակտվել
22-02-2016 12:09

Կարապետյան-Սենեկալ զույգը՝ «Bavarian open»-ի արծաթե մեդալակիր

Գեղասահորդներ Թինա Կարապետյան-Սիմոն Սենեկալ պարային զույգը «Bavarian open» միջազգային մրցաշարում զբաղեցրեց երկրորդ տեղը: Այս մասին հայտնում է ՀԱՕԿ-ի պաշտոնական կայքը:
Ազատ ծրագրում Հայաստանը ներկայացնող զույգը հաջող ելույթ ունեցավ և հավաքած ընդհանուր 140,16 միավորով գրավեց երկրորդ հորիզոնականը: Առաջին տեղում Մեծ Բրիտանիան ներկայացնող Կումես-Բուկլանդ զույգն է, որը վաստակել է 165,68 միավոր:
Կարապետյան-Սենեկալ զույգն իրավունք է ստացել մասնակցելու Բոսթոնում կայանալիք աշխարհի առաջնությանը: