Բավ է պառակտվել
21-09-2013 16:23

Հոկտեմբերի 6-ին կբացվի լեգենդար «Արարատ-73»-ին նվիրված հուշարձանը

Այս տարի լրանում է Երևանի «Արարատի»` ԽՍՀՄ առաջնությունում և գավաթի խաղարկությունում տարած լեգենդար հաղթանակի 40-ամյակը:
Հոկտեմբերի 6-ին Երևանի մերձակայքում գտնվող Ագարակ գյուղում կբացի «Արարատ-73»-ին նվիրված հուշարձանը: Հուշարձանը կառուցվել է ծնունդով Ագարակ գյուղի, այժմ
Սանկտ-Պետերբուրգում բնակվող գործարար Հրաչյա Պողոսյանի նախաձեռնությամբ, հաղորդում է novostink.ru կայքը:
Հիեցնենք, որ խորհրդային ֆուտբոլի պատմության մեջ միայն 6 թիմի է հաջողվել հաղթական «ոսկե դուբլի» հեղինակ դառնալ` Մոսկվայի «Սպարտակին», «Դինամոյին», «Տորպեդոյին»
ու ԲԿՄԱ-ին, Կիևի «Դինամոյին» ու Երևանի «Արարատին»: