Բավ է պառակտվել
07-11-2016 16:56

Օլիմպիական չեմպիոն Յանա Եգորյանը պատմել է իր երազանքի նախագահի նվերի մասին

Ռուսաստանցի մարզուհի ազգությամբ հայ սուսերամարտի օլիմպիական կրկնակի չեմպիոն 22-ամյա Յանա Եգորյանը խոսել է իր ծրագրերի, երազանքների, և այն մասին թե իր համար ինչ է նշանակում Ռուսաստանի նախագահի նվիրած BMW X6-ը:

Յանա Եգորյանն ասել է, որ չի վաճառի Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի նվիրած BMW X6 ավտոմեքենան, բայց հիմարություն է համարում բացասական վերաբերմունքը դրա վաճառքին:

«Ես ակտիվ վարում եմ այդ ավտոմեքենան: Պատրաստվում եմ գնել ձմեռային անվադողեր: Այդ ավտոմեքենայից նվեր ստացած բոլոր օլիմպիականները փորձում են միասին գնալ ձմեռային անվադողեր գնելու: Գուցե, հաջողվի զեղչ կորզել: Չեմ վաճառի, քանի որ արտացոլում է իմ օլիմպիական հաջողությունը:

Բայց հասկանում եմ նաև նրանց, ովքեր վաճառել են: Ոմանք վարորդական իրավունք չունեն, մյուսները ցանկանում են բնակարան գնել: Ծախսատար է այդպիսի ավտոմեքենա պահելը: Հիմարություն է այդ ավտոմեքենաների վաճառքին բացասական արձագանքնելը»,- ասել է  Յանա Եգորյանը:

Հիշեցնենք, որ Ռուսաստանը ներկայացնող սուսերամարտիկը Ռիոյում ոսկե մեդալներ է նվաճել թրամարտի անհատական եւ թիմային մրցաշարերում: