07-10-2016 10:13

Միհրան Հարությունյանի և Սեդա Թութխալյանի օլիմպիական հանդիպումը

Ռիո դե Ժանեյրոյի օլիմպիական խաղերի մրցանակակիրներ Միհրան Հարությունյանի և Սեդա Թութխալյանի հանդիպումը տեղի է ունեցել Մոսկվայի առևտրի կենտրոններից մեկում։

 Հունահռոմեական ոճի ըմբիշ, Ռիոյի օլիմպիադայի արծաթե մեդալակիր Միհրան Հարությունյանը Instagram-ի իր էջում լուսանկար է տեղադրել 2016թ-ի Օլիմպիական խաղերի փոխչեմպիոն, հայազգի մարմնամարզուհի Սեդա Թութխալյանի հետ։ «Ամենահաճելի, ուրախ և պարզապես սքանչելի Սեդուլեչկա, շնորհակալություն նման դրական երեկոյի համար։ Դու իմ փոքրիկ հպարտությունն ես», — գրել է Հարությունյանը Instagram-ում։ Միաժամանակ, նա հետգրություն է թողել լուսանկարի տակ. «Տաքսիստը ճանապարհին է, խեցիներ է բերում», ինչին Թութխալյանը պատասխանել է. «Շնորհակալություն, խեցիները բերել են»։

Թութխալյանը Instagram-ի իր էջում նույնպես լուսանկար է տեղադրել և գրել. «Շնորհակալություն նման երեկոյի համար։ Շատ լավ էր, զվարճալի, հատկապես այդ խեցիները… Շատ շնորհակալություն նվերների համար և, իհարկե, շնորհակալություն մեր հանդիպման համար»։

Սեդայի և Միհրանի լուսանկարներն առաջացրել են օգտատերերի հիացական արձագանքները. «Սեդան և Միհրանը Հայաստանի հպարտությունն են», «Դուք երկուսդ ազգային արժեք եք», «Երկու մեծ մարդ» և այլ նման արձագանքներ։