Բավ է պառակտվել
08-02-2014 10:05

Սոչիի Ձմեռային Օլիմպիական խաղերը մեկնարկված են

 Երեկ, փետրվարի 7-ին, Երևանի ժամանակով 20:14-ին մեկնարկել է Սոչի-2014 Օլիմպիադայի բացման արարողությունը:
Ձմեռային 22-րդ Օլիմպիադայի հիմնը կատարել է օպերային արվեստի գերաստղ, երգչուհի Աննա Նետրեբկոն: Բացման արարողությունը տեղի է ունենում Սոչիի «Ֆիշտ» մարզադաշտում:
Բացման արարողությանը նաև ներկա է եղել Հայաստանի հանրապետության նախագահ Սերժ Սարգսյանը: Սոչիի Օլիմպիադային Հայաստանը ներկայացնելու են Սերգեյ Միքայելյանը, Արթուր Եղոյանը, Կատյա Գալստյանը (երեքն էլ՝ դահուկավազք) եւ Արման Սերեբրակյանը (լեռնադահուկ):
Ձմեռային Օլիմպիական խաղերին մասնակցելու են 88 երկրի մոտ 3000 մարզիկներ, ովքեր կխաղարկեն մեդալների 98 հավաքածու:
Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինը պաշտոնապես հայտարարեց Սոչիի Օլիմպիական խաղերը բացված: