02-07-2016 16:54

Պաշտոնական. Մխիթարյանը տեղափոխվում է Մանչեսթեր Յունայթեդ

Հայաստանի հավաքականի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը հեռանում է Դորտմունդի «Բորուսիայից»: 27-ամյա ֆուտբոլիստը կարիերան կշարունակի անգլիական «Մանչեսթեր Յունայթեդում»:

«Հիմնվելով նոր իրավիճակի վրա՝ այս տրանսֆերը չափազանց բարդ էր մեզ համար: «Մանչեսթեր Յունայթեդը» չափազանց գրավիչ առաջարկ է արել: Եթե մերժեինք այն, ապա մեկ տարի անց նա մեզնից կհեռանար ազատ գործակալի կարգավիճակով»,- «Բորուսիայի» գործադիր տնօրեն Հանս-Իոահիմ Վատցկեի խոսքը մեջբերում է ակումբի պաշտոնական կայքը:

Ավելի վաղ հաղորդվում էր, որ «Բորուսիան» 42.5 մլն եվրո կստանա Մխիթարյանի տրանսֆերի համար: