Բավ է պառակտվել
18-04-2015 16:05

«Հավաքականի նոր մարզիչը հայ մասնագետ կլինի». ՀՖՖ

ՀՖՖ ընտրական համաժողովի ավարտից հետո կազմակերպության նախագահ Ռուբեն Հայրապետյանը, պատասխանելով լրագրողների հարցերին, ընդգծել է, որ այսուհետ առաջնահերթ ուշադրության կենտրոնում կպահի մանկապատանեկան ֆուտբոլի և ողջ հանրապետության տարածքում ֆուտբոլային ենթակառուցվածքների զարգացման խնդիրները: նդրադառնալով Հայաստանի ֆուտբոլի ազգային հավաքականի թեմային՝ Ռուբեն Հայրապետյանը նշել է, որ մեր թիմը հայտնվել է ծանր կացության մեջ: Այդուհանդերձ, նա արձանագրված արդյունքների մեջ միայն մարզչին չէ, որ մեղադրում է: ՀՖՖ նախագահն ընդունում է, որ, գլխավոր մարզչի պաշտոնում նշանակելով Բեռնար Շալլանդին, սխալ է գործել, սակայն վատ արդյունքների մեջ մեղադրում է նաև որոշ ֆուտբոլիստների, ովքեր կարծես թե նմանվում են այն տարիների ֆուտբոլիստներին, որոնք զբոսաշրջիկի կարգավիճակով էին ժամանում Հայաստան: Ռուբեն Հայրապետյանը խոստանում է, որ արագ կկարգավորի հավաքականում կարգապահության խնդիրը և նույնիսկ կհեռացնի այն ֆուտբոլիստներին, անկախ անուններից ու հեղինակությունից, ովքեր նման վերաբերմունք կդրսևորեն հայաստանյան ընտրանու հանդեպ: ՀՖՖ նախագահը վստահ է, որ հավաքականը պետք է գլխավորի հայ մասնագետը: Միայն նա կարող է գիտակցել, թե հավաքականը հանուն ինչի պետք է խաղա: Նա խոստացել է նաև, որ մոտ ապագայում կհրապարակի նոր գլխավոր մարզչի անունը: