Բավ է պառակտվել
08-08-2016 12:08

Ռիո-2016. զուգափայտերի նոր հնարքը կանվանվի Գեբեշյանի անունով (լուսանկարՆեր)

Ռիոյի Օլիմպիադայում Հայաստանը ներկայացնող մարմնամարզիկ Հուրի Գեբեշյանը զուգափայտերի վարժության ժամանակ կատարեց յուրահատուկ տարր, որը կանվանվի նրա անունով, հաղորդում է ՀԱՕԿ լրատվության բաժինը։

Տարրը հետևյալն է. վարժությունը սկսելուց առաջ Գեբեշյանը հրվեց առաջին ձողից և պտտվելով 360 աստիճան բռնվեց մյուսից:

Գեբեշյանը, ցավոք, չկարողացավ հաղթահարել որակավորման փուլը։

Ավելի վաղ նա հայտարարել է, որ Օլիմպիական խաղերի ավարտից հետո կհեռանա մեծ սպորտից։

«Հրաշալի զգացողություն ունեմ` վերջապես Օլիմպիական խաղերում ելույթ ունենալու կապակցությամբ։ Անասելի հպարտ եմ և ոգևորված Հայաստանը այս խաղերին ներկայացնելու համար։ Կարծում եմ` գրանցած արդյունքիցս գոհ եմ, քանի որ արեցի այն ամենն, ինչի ունակ էի», - ասել է Գեբեշյանը։