Բավ է պառակտվել
10-09-2015 13:18

Ռոնալդու+Շարապովա. աստղային նոր զո՞ւյգ, թե սովորական սիրախաղ

Մադրիդյան «Ռեալի» աստղ Ռոնալդուն ուշադիր հետևում է ռուս թենիսիստուհի Մարիա Շարապովային «Instagram»-ում: Աշխարհի լավագույն ֆուտբոլիստներից մեկը՝ Քրիշտիանու Ռոնալդուն, ով այժմ երկրորդ կեսի փնտրտուքի մեջ է, ուշադրություն է դարձրել WTA-ի շարքի աստղի հրապարակումներին: «Instagram»-ում պորտուգալացին իր համակրանքն է արտահայտել ռուս թենիսիստուհու նկատմամբ՝ գնահատելով նրա լուսանկարներից մեկը: Հատկանշական է, որ դրանից անմիջապես հետո Շարապովան պատասխան քայլ է կատարել՝ հավանելով Ռոնալդուի էջը: Հիշեցնենք, որ Մարիան ու Քրիշտիանուն պարտվել են սիրային ճակատում: Պորտուգալացին երկարատև հարաբերություններից հետո բաժանվել է ռուս մոդել Իրինա Շեյկից, իսկ Շարապովան այրել է բոլոր կամուրջները բուլղարացի Գրիգորի Դիմիտրովի հետ: