Բավ է պառակտվել
20-04-2016 11:51

Արոնյանը միավորը կիսել է Թոփալովի հետ

Հայաստանի շախմատի հավաքականի անդամ Լևոն Արոնյանը ոչ-ոքի է խաղացել «Norway Chess» մրցաշարի առաջին տուրում: Այս մասին հայտնում է ՀԱՕԿ-ի պաշտոնական կայքը:
Նորվեգական Ստավանգեր քաղաքում մեկնարկած շախմատային մրցաշարի առաջին տուրում Արոնյանի մրցակիցը Վեսելին Թոփալովն էր: Արոնյանը խաղում էր սպիտակ խաղաքարերով: Պարտիան ավարտվեց 46-րդ քայլին:
Հաջորդ տուրում Արոնյանի մրցակիցը կլինի Նիլս Գրանդելուիսը:
Մրցաշարը կանցկացվի ապրիլի 19-29-ը։ Ապրիլի 23-ն ու 26-ը հանգստյան օրեր են։