Բավ է պառակտվել
11-08-2016 13:25

Ռուսաստանի հավաքականը նոր գլխավոր մարզիչ ունի

Ռուսաստանի հավաքականի գլխավոր մարզիչ է նշանակվել Ստանիսլավ Չերչեսովը: 52-ամյա մասնագետի թեկնածությունը հաստատվել է այսօր կայացած Ռուսաստանի ֆուտբոլի միության արտահերթ նիստի ժամանակ,- հայտնում է կազմակերպության պաշտոնական կայքը:

Կողմերը կնքել են 2 տարվա պայմանագիր՝ մինչև ԱԱ-2018-ի ավարտը:

Չերչեսովի մարզչական շտաբում են ընդգրկվելու Գինտարաս Ստաուչեն, Միրոսլավ Ռոմաշչենկոն և Վլադիմիր Պանկովը:

Նախորդ մրցաշրջանում Չերչեսովը պաշտոնանկ էր արվել Մոսկվայի «Դինամոյից», ինչից հետո գլխավորելով «Լեգիան»՝ դարձել է Լեհաստանի չեմպիոն ու գավաթակիր: