Բավ է պառակտվել
06-08-2016 12:01

Ռիո-2016-ում սահմանվել է համաշխարհային ռեկորդ

Ռիոյում մեկնարկած Օլիմպիական խաղերի նետաձիգների մրցումներում սահմանվել է համաշխարհային ռեկորդ:

Տղամարդկանց անհատական մրցումների առաջին շրջանում հարավկորեացի Կիմ Ուջինը հնարավոր 720-ից վաստակել է 700 միավոր:

Նա շրջանցել է Լոնդոնում կայացած Օլիմպիական խաղերին սահմանած իր հայրենակցի՝ Իմ Տոն Հյունի ռեկորդը՝ 699 միավոր: