27-05-2015 08:59

Բաքվում կայանալիք առաջնությանը Հայաստանը կներկայացնի 25 մարզիկ

Հայաստանից Բաքվում հունիսի 12-28-ին կայանալիք Առաջին Եվրոպական Օլիմպիական խաղերին կմասնակցի 25 մարզիկ վեց սպորտաձևում: Հատուկ ընտրվել են այն սպորտաձևերը, որոնցում հայ մարզիկները հաղթանակի մեծ շանսեր ունեն: Այդ մասին հայտարարել է ՀՀ Ազգային Օլիմպիական կոմիտեի գլխավոր քարտուղար Հրաչյա Ռոստոմյանը: Նա հավաստիացրեց, որ Բաքու մեկնող մարզիկներից որևէ մեկի նկատմամբ ճնշում չի գործադրվել: Նրա խոսքով՝ Բաքվում կայանալիք առաջնությանը հայ մարզիկների մասնակցությունը ոչ թե քաղաքական, այլ սպորտային որոշում է: Նա նշեց, որ Բաքու մեկնելը որևէ մեկին աձանձնապես հաճույք չի պատճառւմ, այնուամենայնիվ, անհրաժեշտ է հասկանալ, որ Եվրոպական խաղերը Բաքվի մենաշնորհը չէ, և առաջնությանը չմասնակցելը կզրկեր հայ մարզիկներին մյուս խաղերին մասնակցելու հնարավորությունից: