Բավ է պառակտվել
27-10-2016 15:59

Ազատել Մխիթարյանին. Twitter–ում նոր հեշթեգ է հայտնվել

Ֆուտբոլի Հայաստանի ազգային հավաքականի ավագ Հենրիխ Մխիթարյանի բացակայությունը «Մանչեստեր Յունայթեդ»-ի հայտացուցակից շարունակում է ֆուտբոլիստին պահել մասնագետների, ֆուտբոլասերների ուշադրության կենտրոնում, զարմացնել և զայրացնել: Թվիթերում օգտագործվող «ազատել Մխիթարյանին» հաշթագի (#FreeMkhitaryan) միջոցով երկրպագուներն իրենց դժգոհությունն են հայտնում, որ արդեն որերորդ անգամ հայ կիսապաշտպանը չի լինում «Մանչեստեր Յունայթեդ»-ի հայտացուցակում: Դժգոհություններ, համեմատություններ այս կամ այն ֆուտբոլիստի հետ և, վերջապես, զայրույթի մի մեծ ալիք, որն ուղղված է «Մանչեստեր Յունայթեդ»-ի պորտուգալացի մարզիչ Ժոզե Մոուրինյոյին: Վերջին շրջանում հիմնական հարցը, որ լսում կամ կարդում ենք այս կամ այն հեղինակի, ֆուտբոլասերի մոտ «Ինչո՞ւ գնեցին Մխիթարյանին, եթե չի խաղալու»: