Բավ է պառակտվել
27-11-2015 10:32

Մխիթարյանը աշխարհի ամենատաղանդավոր խաղացողներից մեկն է. Յուրգեն Կլոպ

Դորտմունդի «Բորուսիայի» նախկին գլխավոր մարզիչ, «Լիվերպուլի» ներկայիս ղեկավար Յուրգեն Կլոպը էլեկտրոնային գիրք է թողարկել անգլերեն լեզվով, որի վերնագիրն է «Reading the Game»(Կարդալով խաղը,- թարգ,): Գրքում Կլոպը նաեւ իր կարծիքն է հայտնել Հայաստանի հավաքականի եւ Դորտմունդի «Բորուսիայի» կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանի վերաբերյալ, ով 2013 թվականին «Շախտյորից» տեղափոխվել է «Բորուսիա»: 
Անցած մրցաշրջանը թե Կլոպի եւ թե Մխիթարյանի համար ծանր է ստացվել: Հայ կիսապաշտպանը մեծ քննադատության է ենթարկվել անարդյուավետ խաղի պատճառով: Այունամենայիվ, Կլոպի շատ բարձր է գնահատել Մխիթարյանին՝ նշելով, որ նրա մոտ տեխնիկայի եւ արագության անհավանական համադրություն կա: 
«Եթե մտածենք, մարդկանց 99 տոկոսը երջանիկ կլիներ, եթե ունենար Մխիթարյանի խնդիրները: Ինձ համար կասկած չկա, որ նա աշխարհի ամենատաղանդավոր խաղացողներից մեկն է: 
Նրա մոտ տեխնիկայի եւ արագության անհավանական համադրություն կա: Շատ, շատ քչերն ունեն նման համակցություն»,- նշել է գերմանացի մասնագետը: