Բավ է պառակտվել
08-04-2016 12:30

Մտքերով հայրենիքիս հետ էի.Մխիթարյան

Եվրոպայի լիգայի քառորդ եզրափակչում Դորտմունդի «Բորուսիան» սեփական հարկի տակ 1:1 խաղաց «Լիվերպուլի» հետ: Նշված խաղում Դորտմունդի թիմի և Հայաստանի հավաքականի կիսապաշտպան Հենրիխ
Մխիթարյանը դաշտ էր դուրս եկել հայկական եռագույնի թևկապով:
Իսկ խաղից հետո Մխիթարյանը ֆեյսբուքի իր էջում գրառում է կատարել. «Մարտահրավերն ընդունված է. հաջողության կհասնենք հաջորդ շաբաթ: Այսօր խաղալիս մտքերով հայրենիքիս հետ էի #Armenia»:
Ապրիլի 1-ի լույս 2-ի գիշերը ղարաբաղյան հակամարտության գոտում իրավիճակը սրվել է։ Երևանը հաղորդել է ադրբեջանական կողմի նախահարձակ գործողությունների մասին, միաժամանակ Բաքուն հայտարարել է Հայաստանի ԶՈւ կողմից գնդակոծությունների մասին։ Պաշտոնական հայտարարությունների համաձայն` երկու հակամարտող կողմերը կորուստներ ունեն։
Ապրիլի 5-ին կողմերը պայմանավորվել են ռազմական գործողությունները դադարեցնելու մասին, բայց վերջնական հրադադար չի կնքվել։ Երկու կողմերը հայտարարում են փոխադարձ պայմանավորվածությունները խախտելու մասին, ադրբեջանական կողմը շարունակում է կրակել նաև Հայաստանի սահմանամերձ գյուղերի ուղղությամբ։