26-08-2016 10:25

Մխիթարյանը Պրեմիեր լիգայի հեղինակավոր ֆուտբոլիստների տասնյակում է

Բրիտանական հրատարակությունը Հենրիխ Մխիթարյանին ներառել է այն խաղացողների տասնյակում, որոնք Պրեմիեր լիգայի պատմության վրա ազդելու հնարավորություն ունեն։ 

Հայաստանի հավաքականի և անգլիական «Մանչեսթեր Յունայթեդ» ակումբի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը ներառվել է Պրեմիեր լիգայի առավել հեղինակավոր ֆուտբոլիստների տասնյակում: «Հաշվի առնելով, որ սկսվել է սեզոնը, մեզանից ոչ բոլորը կարող էին կանխատեսել, որ ակումբի համար 27 միլիոն ֆունտ արժեցած Մխիթարյանը կարող է դժվարություններ ունենալ Ժոզե Մաուրինյոյի թիմի մեկնարկային կազմում հայտնվելու հարցում` Խուան Մատայի պատճառով։ Սակայն հենց նման իրավիճակում հայտնվեց Մխիթարյանը»,- տեղականում ենք աշխատությունից։ Միաժամանակ նշվում է, որ «Սաութհեմփթոնի» դեմ խաղի վերջին 15 րոպեների ընթացքում հայ կիսապաշտպանը հետաքրքիր խաղ ցուցադրեց (նա փոխարինման դուրս եկավ 75-րդ րոպեին — խմբ.)։ 

 Մխիթարյանն ամռանը տեղափոխվեց անգլիական ակումբ գերմանական «Բորուսիայից», նա «Մանչեսթեր Յունայթեդի» հետ չորս տարվա պայմանագիր է կնքել` մեկ տարի երկարաձգելու հնարավորությամբ։