08-11-2016 16:14

Հենրիխ Մխիթարյանը կդառնա Հայաստանում UNICEF-ի Բարի կամքի դեսպան

Հայաստանի ազգային հավաքականի և «Մանչեսթեր Յունայթեդի» կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը կդառնա Հայաստանում UNICEF-ի Բարի կամքի դեսպան: 

Դեսպանի նշանակման հանդիսավոր արարողությունը տեղի կունենա նոյեմբերի 9-ին Երևանում:

UNICEF-ի Բարի կամքի դեսպաններն ամբողջ աշխարհում օգնում են երեխաներին և կանանց պաշտպանել իրենց իրավունքները և բարձրացնել կյանքի որակը: