Ուեյն Ռունիի պատվին «Մանչեսթեր Յունայթեդի» ու «Էվերթոնի» միջև այսօր կայանալիք խաղը կցուցադրվի Facebook ցուցիալական ցանցով: Դա կլինի նմանատիպ առաջին հեռարձակումը Պրեմիեր լիգայի թիմերի միջև խաղում:
Հանդիպմանը կմասնակցի Մանչեսթեր Յունայթեդի նորակոչիկ, Հայաստանի հավաքականի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը:
Հեռարձակումը կարող են դիտել 1,7 միլիարդ մարդիկ: Հենց այդքան է կազմում Ֆեյսբուքի օգտատերերի ընդհանուր թիվը: Հանդիպմանը հետևելու համար բավական է հավանել «կարմիր սատանաների» կամ Ուեյն Ռունիի պաշտոնական ֆեյսբուքյան էջը:
Մրցավեճից ստացած եկամուտը Ռունին կփոխանցի 4 բարեգործական ընկերությունների:
Հանդիպումը կմեկնարկի Երևանի ժամանակով 23:00-ին: