Բավ է պառակտվել
23-11-2015 15:12

Հենրիխ Մխիթարյանը քվեարկել է տարվա լավագույնների համար

Քվեարկությանը մասնակցում են նաև ՖԻՖԱ-ի անդամ երկրների ազգային հավաքականների գլխավոր մարզիչները և ավագները, ինչպես նաև մեկական մարզական լրագրող ՖԻՖԱ-ի անդամ երկրներից: Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի պաշտոնական կայքում նշված է, որ քվեարկության համար սահմանված ժամկետում Հայաստանի ազգային հավաքականի գլխավոր մարզչի ժամանակավոր պաշտոնակատար հանդիսացող Սարգիս Հովսեփյանը և թիմի ավագ Հենրիխ Մխիթարյանն արդեն հրապարակել են իրենց տարբերակները:

Սարգիս Հովսեփյան

Լավագույն ֆուտբոլիստ
1.Լիոնել Մեսսի,
2.Կրիշտիանու Ռոնալդու,
3. Լուիս Սուարես։

Լավագույն մարզիչ
1.Խոսեպ Գուարդիոլա,
2.Լուիս Էնրիկե,
3.Ունաի Էմերի։

Հենրիխ Մխիթարյան

Լավագույն ֆուտբոլիստ
1.Լիոնել Մեսսի,
2.Կրիշտիանու Ռոնալդու,
3. Զլատան Իբրահիմովիչ։

Լավագույն մարզիչ
1.Լուիս Էնրիկե,
2.Ունաի Էմերի,
3.Խոսեպ Գուարդիոլա։