Բավ է պառակտվել
02-05-2016 08:16

Հենրիխ Մխիթարյանը` «Վոլֆսբուրգի» դեմ խաղի լավագույն ֆուտբոլիստ

Դորտմունդի «Բորուսիայի» ու Հայաստանի հավաքականի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը Բունդեսլիգայի 32-րդ տուրի՝ «Վոլֆսբուրգի» դեմ հանդիպման լավագույն ֆուտբոլիստ է ճանաչվել

27-ամյա ֆուտբոլիստն Ընթացիկ մրցաշրջանում արդեն 12 անգամ արժանացել է այս կոչմանը:

Հենրիխ Մխիթարյանը միջին գնահատականով եզրափակում է Եվրոպայի լավագույն ֆուտբոլիստների հնգյակը: Այդ ցուցանիշով նրանից առաջ են անցել միայն Գարեթ Բեյլը, Զլատան Իբրահիմովիչը, Նեյմարը ևԼիոնել Մեսսին, իսկ Քրիշտիանու Ռոնալդուն 6-րդն է: