05-07-2016 10:52

Մխիթարյանը ժամանել է Մանչեսթեր բուժզննման

Հայաստանի ազգային հավաքականի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանն այժմ բուժզննում է անցնում անգլիական «Մանչեսթեր Յունայթեդում»:
Անգլիայում է գտնվում նաեւ ֆուտբոլիստի գործակալ Մինո Ռայոլան: Բարեհաջող բուժզննում անցնելուց հետո Դորտմունդի «Բորուսիայի» նախկին կիսապաշտպանը պայմանագիր կկնքի «կարմիր սատանաների» հետ:
Պայմանագիր կնքելուց հետո կորոշվեն նաեւ Մխիթարյանի՝ Մանչեսթերում հաստատվելու եւ կացության քարտի հարցերը: