Բավ է պառակտվել
31-05-2016 16:46

Մխիթարյանը հրաժարվել է նոր պայմանագիր կնքել «Բորուսիա»-ի հետ

Հայաստանի ազգային հավաքականի և Դորտմունդի «Բորուսիա»-ի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը հրաժարվել է երկարաձգել պայմանագիրը գերմանական ակումբի հետ:

Հայազգի ֆուտբոլիստը մտադիր է մինչև պայմանագրի ավարտը՝ 2017 թվականը, մնալ Դորտմունդում և միայն դրանից հետո որոշել իր ապագան: Մխիթարյանով հետաքրքրվեծ են Լոնդոնի «Չելսի»-ն և «Արսենալ»-ը:

27-ամյա կիսապաշտպանն ավարտված մրցաշրջանում դարձել է Բունդեսլիգայի լավագույն ասիստենտ և խաղացողների ու երկրպագուների կողմից ճանաչվել մրցաշրջանի լավագույն ֆուտբոլիստ: