12-11-2016 13:02

Մխիթարյանը հանդիպել է արցախյան պատերազմում զոհված փոխգնդապետի որդու հետ (լուսանկարեր)

Արցախյան քառորյա պատերազմում հերոսաբար զոհված փոխգնդապետ Օնիկ Գրիգորյանի որդի Հովիկ Գրիգորյանի երազանքը Հենրիխ Մխիթարյանին տեսնելն էր: Դա իրականացվել է «Նվիրենք նրանց հեքիաթ» խորագիրը կրող ծրագրի շրջանակում՝ «Գանձասար-Կապան» ակումբի ղեկավարության շնորհիվ:

Հովիկը իր ընտանիքի հետ ներկա է եղել Հայաստան – Չեռնոգորիա աշխարհի առաջնության ընտրական խաղին, որից հետո հանդիպել է Հենրիխ Մխիթարյանի հետ: Նա լուսանկարվել է «Մանչեսթեր Յունայթեդի» կիսապաշտպանի հետ եւ վերցրել նրա ինքնագիրը, փոխանցում է «Գանձասար-Կապանի» մամուլի ծառայությունը: