Բավ է պառակտվել
31-03-2016 10:12

Մխիթարյանը հայտնվել է Արսենալի ուշադրության կենտրոնում

Դորտմունդի «Բորուսիայի» ու Հայաստանի հավաքականի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը գտնվում է Լոնդոնի «Արսենալի» ուշադրության կենտրոնում: Անգլիական ակումբի սկաուտները հետևել են 27-ամյա ֆուտբոլիստի խաղին, ում պայմանագիրը գերմանացիների հետ ավարտվում է 2017 թվականին: Ամռանը «զինագործները» հրաժեշտ են տալու իսպանացի կիսապաշտպան Միկել Արտետային, ֆրանսիացի Մատյո Ֆլամինիին ու չեխ Թոմաշ Ռոսիցկիին: Բացի այդ, հարցականի տակ է նաեւ անգլիացի Ալեքս Օքսլեյդ-Չեմբերլենի ապագան: Դրա հետ կապված «Արսենալի» գլխավոր մարզիչ Արսեն Վենգերը մտադիր է ամրացնել կիսապաշտպանության գոտին: Բացի Մխիթարյանից՝ ֆրանսիացի մասնագետը դիտարկում է նաեւ Մյոնխենգլադբախի «Բորուսիայի» կիսապաշտպան Գրանիտ Ջակային ձեռք բերելու տարբերակը: